Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադամը վերադարձավ

Ադամը վերադարձավ
10.11.2014 | 12:57

The New York Times-ը հայտնում է, որ վերականգնվել է Վերածննդի դարաշրջանի Ադամի բացառիկ արձանը, որը պահվում էր Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և ջարդուփշուր էր եղել 2002-ին: Ենթադրաբար պատվանդանի թերության պատճառով ընկած մարմարե արձանը փշուր-փշուր էր եղել՝ 28 «ճանաչելի» մասերի և հարյուրավոր մանր կտորների: Տուլիո Լոմբարդոյի արձանը վերականգնող թիմը գլխավորել է Ջեք Սուլթանյանը: 500-ամյա արձանը վերականգնվել է մեկ տասնամյակում:

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ